Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արթուր Ալեքսանյանը` աշխարհի փոխչեմպիոն

Արթուր Ալեքսանյանը` աշխարհի փոխչեմպիոն
21.09.2013 | 23:18

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում (Հունգարիա, Բուդապեշտ) 96 կգ քաշային կարգը ներկայացնող հունահռոմեկան ոճի ըմբիշ, Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանն եզրափակիչ գոտեմարտում զիջեց Նիկիտա Մելնիկովին` համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոնին ու բավարարվեց արծաթե մեդալով: Միավորների հավասարության պայմաններում` 2:2, մրցավարներն առավելությունը տվեցին ռուս ըմբիշին, քանի որ պասիվության համար մեր մարզիկը, ընդդեմ մրցակցի մեկի, ուներ երկու զգուշացում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ